Մալաթիա վարչական շրջանի թիվ 8/9 տեղամասում գեներալ Մանվելի օգնական Մեսրոպ Մանուկյանը դաշնակցության վստահված անձի վկայականով է պտտվում, միաժամանակ հետը ունենալով նաեւ հանրապետականի վստահված անձի վկայական:
Այս տեղամասում ընդդիմությունից միայն ՀԱԿ-ի ներկայացուցիչ կա: Նա պնդում է, որ ընտրական գործընթացը բնականոն է անցել, առանց խախտումների, բայց, օրինակ, չի նկատել, որ տեղամասում վստահված անձը երկու վկայականով է գործում:
Ի դեպ, Մեսրոպ Մանուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ էլ էր ժամը մեկ փոխում վկայականը, ներկայանալով մեկ դիտորդ, մեկ՝ վստահված անձ:
Ընտրատեղամասում Մեսրոպ Մանուկյանը շրջում է վկայականը թարս շրջած եւ խոսափում է լուսանկարվելուց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ