«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ն ահազանգում է՝ տարբեր հագուստներով կրկնակի քվեարկության երկրորդ դեպքը’ նորից 11/3 տեղամասում (Շենգավիթ, թիվ 144 մանկ.)
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, թե Ոստիկանության Շենգավիթի բաժնում ուսումնասիրվել է հաղորդումը, նախապատրաստվել են նյութեր:
Շենգավիթ համայնքի մի բնակիչ ոստիկաններին հայտնել է, որ նկարում պատկերված անձանցից մեկն ինքն է, ընտրել է այդ ընտրատեղամասում , իսկ նկարի մյուս անձը իր հորեղբոր թոռն է, որը դարձյալ Շենգավիթի բնակիչ է: Վերջինս ևս տվել է համանման բովանդակությամբ բացատրություն՝ նշելով, որ ինքը նույնպես ընտրել է այդ ընտրատեղամասում: Կրկնակի քվերակություն չի եղել: