Հանրաքվեի 3/22 տեղամասում մահացածները մասնակցել են քվեարկության:
ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ահարոնյան 22, բնակարան 40 հասցեում գրանցված են Դանիելյան Հրաչը, Դանիելյան Աննան եւ Դանիելյան Արսենը: Սակայն Դանիելյան Հրաչն ու Դանիելյան Աննան մահացած են, իսկ Դանիելյան Արսենը գտնվում է Մոսկվայում, սակայն նրանց փոխարեն քվեարկություն է կատարվել:
«Հարեւանները սա պարզելուց հետո փորձել են արձանագրություն կազմել տալ, սակայն հանձնաժողովը թույլ չի տվել»,-ասաց տիկին Թադեւոսյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ