Դեկտեմբերի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Չարենցավանի բաժնում գրություն է ստացվել, որ «Թի Հայաստան» կայքէջում տեղադրված է «26/16 տեղամասում 12.02 դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին» հոդվածը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ս. Թադևոսյանը հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին` հաղորդում և բացատրություն տալու նպատակով, սակայն բանավոր հրաժարվել է հաղորդում տալուց` նշելով, որ խնդիրն առաջացել է իր վկայականի հետ կապված, քանի որ այն չի համապատասխանել գործող չափորոշիչներին, ինչից հետո խնդիրը տեղում լուծվել է:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:
Ժամը 15.20-ին Սոնա Թադևոսյանը ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանն իր վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր ոստիկանությունն իրեն բերման է ենթարկել:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն