Թիվ 8/08 տեղամասում հանձնաժողովի ՀԱԿ-ական քարտուղար Հմայակ Պետրոսյանը (լուսանկարում) հանրապետականների կողմից լցոնման դեպք է արձանագրել ու չեն հասցրել կանխել:
Նա պատմեց, որ իրենց տեղամասում էլ են վաղ առավոտից արձանագրել կուտակումներ, այստեղ էլ թաղի տղաներն են վերահսկողություն իրականացնում:
Հմայակ Պետրոսյանը նաեւ ասաց, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների վստահված անձինք տեղամաս չեն եկել: Եկել են միայն ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից:
Ի դեպ, այս տեղամասը սովորաբար ընտրությունների ժամանակ ամենաաղմակահարույցներից է, բայց այս պահին խաղաղ է ընթանում՝ առանց լարվածության:
Կարդացեք նաև
Այս նույն շենքում է նաեւ 8/09 տեղամասը, այստեղ վստահված անձ է գեներալ Մանվելի օգնականը Մեսրոպ Մանուկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ