Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լրագրողների գործունեությունը խոչընդոտվում է, իսկ Ոստիկանությունը հորդորում է դիմել «Այո»-ի շտաբին

Դեկտեմբեր 06,2015 16:41

Shabat.am-ի խմբագիր-տնօրեն Տաթեւ Այվազյանը թեժ գծով զանգահարել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե եւ տեղեկացրել, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Կոմիտաս-Բուդաղյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Այո»-ի շտաբ։

Այսօր ավելի վաղ նույն տարածքում ՀՀԿ անդամ ներկայացող մի կին տեւական ժամանակ կոպտորեն խոչընդոտում էր «Ազատության» լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքը:

Shabat.am-ի խմբագիր-տնօրեն Տաթեւ Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց արգելել են անգամ առանց տեսախցիկների մուտք գործել շտաբ, «երբ փորձում ես հասկանալ, թե ինչ սնունդ է ներսում բաժանվում եւ առհասարակ այդ սննդի հովանավորը, որ այս մեծ քանակությամբ բերել են։ Ներկայացնում են, որ այս հսկայական հոսքը բոլորն իրենց աշխատակիցներն են»։

Խմբագիր-տնօրենը նշեց, որ 10 րոպեների ընթացքում մոտավորապես 50 հոգի է ներս են մտել եւ 5 րոպեից դուրս են առանց սննդի. «Մեզ ասացին, որ խոչընդոտում ենք ներսը սնունդ բաժանելուն։ Ես նկարել եմ ներսում այն, ինչ կատարվում է. ոնց են անձնագրերով մտնում ներս, ոնց անձնագրերը տալիս եւ առանց սնունդ ստանալու՝ դուրս գալիս։ Ունեմ այդ կադրերը, բայց դեռ չեմ հրապարակում»։

Տաթեւ Այվազյանն ասաց, որ ինքը ցանկանում է բոլորի նման մտնել ներս ու հասկանալ անձնագրի դիմաց ի՞նչ են ստանում. «Հաստատ վստահ եմ՝ սենդվիչով ձայն չի վաճառվում։ Ուզում եմ տեսնեմ՝ ի՞նչ գումար է բաժանվում, եւ ստիպողաբա՞ր է այս ամենը լինում, թե՞ ոչ։ Նույնը ներքեւի շտաբում է։ Տեսանք այստեղ նկարահանումներ ենք անում, հիմա ով գալիս է՝ ուղարկում են ներքեւ։ Այնտեղ էլի դուռը փակ է»։

Ashot-Meliqyan

Դեպքի վայր էր ժամանել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի արագ արձագանքման խումբը։ Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փորձում էր մուտք գործել ընտրատեղամաս, սակայն մուտքի մոտ հավաքված մարդիկ նրան նույնպես թույլ չտվեցին, հայտարարելով, որ մասնավոր տարածք է։ Պարոն Մելիքյանի դիտարկմանը, որ դա չի կարող մասնավոր տարածք համարվել՝ վերջիններս չարձագանքեցին։

Ashot-Aharonyan

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր Ֆեյսբուքի էջում գրել է. «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա:Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ ունենալ գործընթացի ստույգ պատկերը»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Աշոտ Ահարոնյանի հետ եւ տեղեկացրեց միջադեպերի մասին։ Վերջինս նույնպես ասել է, որ շտաբը մասնավոր տարածքում է եւ հորդորել է դիմել «Այո»-ի կենտրոնական շտաբին։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031