Հանցագործության մասին հաղորդում. Վանաձորի 29/08 ընտրատեղամասից կրկին ահազանգում են. կրկնաքվեարկություն է տեղի ունենում: Դիտորդների հայտնած տեղեկություններով քվեարկության գնացող քաղաքացիների փոխարեն արդեն քվեարկություն կատարվել է: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում է ոստիկանությանը սույն խախտման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ