«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8\17 տեղամասում ԲՀԿ-ն հանձնաժողովի նախագահ չունի: Հանձնաժողովի նախագահը ՕԵԿ ներկայացուցիչ է» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն անդրադառնալով ՀԱԿ անդամ Գայանե Աշուղյանի՝ Aravot.am-ին տրամադրած այն տեղեկատվությանը: «Այդ տեղամասում ԲՀԿ-ն հանձնաժողովի անդամ ունի`Աննա Մադոյան, որը հրաշալի ճանաչում է մեր վստահված անձանց»,- հավելեց Վահան Բաբայանը:
Նույն համայնքում տեղակայված 8\18 տեղամասի հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահը չի ճանաչում ԲՀԿ-ական վստահված անձանց Վահան Բաբայանն ասաց, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Արմենուհի Սայադյանը լավ ճանաչում է ԲՀԿ-ի կողմից ներկայացված վստահված անձանց եւ մեր լրագրող գործընկերներին էլ մատնացույց է արել, թե ովքեր են ԲՀԿ-ի վստահված անձինք:
Հիշեցնենք, այսօր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ