Երեւանի Պարոնյան փողոցում տեղակայված թիվ 9/11 ընտրատեղամասում այսօր իրարանցումը մեծ էր: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց քիչ անց, երբ ընտրողների հոսքը շարունակվեց, հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը սկսեց բղավել, որ քվեախցիկներից մեկում գրված է «ոչ»:
Հանձնաժողովի նախագահից ոչ պակաս վրդովված էր նաեւ ՀՀԿ վստահված անձ Սուրեն Ներսիսյանը, որը մինչ այդ լրացուցիչ ցուցակներով քվեարկող անձանց խմբերին արագ-արագ ուղեկցում էր գրանցվելու: Մեր այն հարցին, թե երբ է նկատել, որ քվեախցիկում առկա է այդ մակագրությունը, նա պատասխանեց, որ հանձնաժողովի նախագահի բղավոցից հետո. «Մի քաղաքացի մոտեցավ ինձ ու ասաց, որ այնտեղ «ոչ» է գրված»: Իսկ թե ինչու էր քաղաքացին հենց նրան մոտեցավ, պարոն Ներսիսյանը դժվարացավ ասել
Հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանի վրդովմունքը այսքանով չդադարեց: Քիչ անց նա կրկին սկսեց բղավել, թե ՀԱԿ վստահված անձը ընտրողներին քվեաթերթիկների վրա մատով ուղղորդում է՝ ինչպես քվեարկել: Վստահված անձի ու նրա միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ