Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններ Գյումրիում` քավոր Հարութի մասնակցությամբ

Դեկտեմբեր 06,2015 16:10

ԱԺ պատգամավոր, Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի նախկին պատասխանատու Մարտուն Գրիգորյանի թաղամասում` թիվ 5-րդ դպրոցում տեղակայված 34/31 ընտրատեղամասում վիճակն արտաքուստ հանգիստ է: Այստեղ ներս մտնողին ջերմորեն բարևում է Վարդան Ղուկասյանի եղբորորդու հետ պատմության մեջ հայտնված քավոր Հարութը` պատգամավորի հորեղբոր երեխաների քավորը: Նա ԲՀԿ –ի վստահված անձն է, ցույց տալով իր վկայականը` քավոր Հարութն ասաց, որ երկար ժամանակ, իր կյանքի մեծ մասն ապրել է հենց այս թաղամասում, բոլորի հետ լավ հարաբերություների մեջ է եղել, մարդիկ ծանոթ են, գալիս բարևում են, լրագրողներն էլ, ըստ նրա, այս ամենի մեջ կասկածելի բաներ են տեսնում: Ներս մտնող մի տղամարդու էլ հորդորեց` վայ, ինձ ձեռքով մի բարևի, լրագրողներն այստեղ են:

Gymri_hanraqve_3 Gymri_hanraqve_2 Gymri_hanraqve_1 Gymri_hanraqve_5

Այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քույրն է, հենց այս դպրոցի տնօրենը: Մեր գտնվելու պահին, ժամը 12-ի սահմաններում այստեղ վիճակը հանգիստ էր, նույնիսկ ընտրողների պասիվություն էր նկատվում: Դիտորդները մեզ հետ զրույցում որպես խախտում ասացին, որ այստեղ մի անձ փորձել է երկրորդ անգամ քվեարկել նույն անձնագրով: Բացի այդ, հանձնաժողովի անդամներից կնիք խփողը երկու ժամը լրանալուց հետո անգամ չի փոխել իր տեղը հանձնաժողովի մյուս անդամների հետ: Նրանք նաև փոխանցեցին, որ քվեախցիկները շատ հեռու են դրված պատից, իրենք միջամտել են, որպեսզի մի քիչ մոտ դրվեն:

Ի դեպ, լրագրողներից մեկը ևս դիտողություն արեց այս թեմայով, այնպես էին տեղադրված քվեախցիկները, որ դռնից ներս մտնողը հանգիստ կարող էր տեսնել մյուսի քվեարկությունը: Լրագրողի դիտողությունից հետո նոր միայն քվեախցերը մոտեցրեցին պատերին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031