Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Մեդիա կենտրոնում» հայտարարեց, որ մի մարդ տարբեր գլխարկներով եկել է քվեարկության եւ 3 անգամ ընտրել: Ըստ նրա՝ 7-րդ ընտրատարածքի 15 ընտրատեղամասում վիճակը լարված էր, նույն անձը քվեարկել էր 2 անգամ, ոչ ոք չէր կարողանում վերահսկել իրավիճակը`խառնաշփոթ է: «Տուն ինտերնատում բերում են ռուսական անձնագրերով անձանց, ովքեր ունեն հայկական անձնագրերի պատճեններ, դիտորդը նշեց, որ մեծահասակների են բերում, որոնց օգնում են քվեարկել, բայց քվեարկողների անունները չեն գրանցվում:
10/22 ընտրատեղամասում տեղի են ունենում շատ կուտակումներ եւ անվերահսկելի իրավիճակ: 23-ում 7 տեղանոց «Մերսեդես» մակնիշի մեքենաներով բերում են խմբերով մարդկանց, որոնք լրացուցիչ ցուցակով քվեարկում են: 9 մարդ ժամը 10:00-ի շրջանակներում լրացուցիչ քվեարկել է: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը փորձել է իրեն ակտիվ պահել եւ թույլ չտալ քվեարկությունը «թաղի տղաները» նրան դուրս են հրավիրել՝ «հաշիվներ մաքրելու»:
Նա նշեց նաեւ, որ 27 տեղամասում մի կին տեսել է որ իրենց տան վրա գրանցված է մի մարդ, որին ինքը չի ճանաչում:
7/26 ընտրատեղամասում լցոնումներ են տեղի ունենում, որը պարոն Իշխանյանի համար մի փոքր զարմանալի էր, քանի որ, այդ տեխնոլոգիան, ըստ նրա բավական հին տեխնոլոգիա է, բայց այդ տեղամասում կիրառվում են 90-ականների մոտեցումները:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի