Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսինյան. «Ահաբեկում են դիտորդին, լրագրողի տեսախցիկ են կոտրել, սպառնացել են ՀԱԿ անդամին»

Դեկտեմբեր 06,2015 15:56

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Զառիթափի գյուղապետն իր «թիմակիցներով» սպառնացել է այդ գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին, որը ՀԱԿ անդամ է: Պարոն Մուսինյանն ասաց, որ գյուղապետը նաեւ խոչընդոտել է հանձնաժողովի նախագահի աշխատանքը. «Մենք այս մասին հաղորդել ենք դատախազությանը, որը խոստացել է քննչական խումբ ուղարկել»:

Մայրաքաղաք Երեւանում, 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասում, ինչպես վստահեցրեց ՀԱԿ անդամը, վստահված անձի, դիտորդի եւ լրագրողի նկատմամբ ահաբեկման դեպքեր են եղել, լրագրողի տեսախցիկն են կոտրել. «Ընտրակաշառքներ են բացահայտ բաժանվում, մարդկանց ուղղորդելով տանում են քվեարկության: 161 դպրոցում տեղակայված 11/24 ընտրատեղամասում, մինչեւ քվեարկելը, հանձնաժողովի անդամից քվեաթերթիկ վերցնելու ժամանակ հայտնաբերվել են առնվազն 10 քվեաթերթիկներ, որոնց վրա տարբեր գույնի գրիչներով նշումներ են արված եղել: Երբ հանձնաժողովի անդամից պահանջել են այլ՝ մաքուր քվեաթերթիկ, հանձնաժողովի անդամը հանել է ու առնվազն 10 քվեաթերթիկ նման նշումներով են եղել, երեւի որպեսզի հետո ինչպես ցանկանան՝ օգտագործեն»:

Նշենք, որ ՀԱԿ-ն արձանագրել է հետեւյալ խախտումները՝ ժամը 3:30 ՝1/15 տեղամասում արձանագրվել է նույն անձի կողմից երեք անգամ քվեարկելու փաստ։ Հանձնաժողովի ՀԱԿ անդամը արձանագրել է կատարվածը։

ժամը 12:40՝ Վայքի 39/39 տեղամասում կատարվել է կրկնակի քվեարկության փորձ, կանխվել եւ արձանագրվել է հանձնաժողովի նախագահի կողմից, հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը եւ դատախազությանը։ Ժամանած ոստիկանությունը անգործություն է դրսեւորում եւ չի ուզում կատարվածին ընթացք տալ։

Ժամը 11։30՝ 8/08 ՏԸՀ-ում ՀՀԿ վստահված անձ Առուստամյանը կատարել է լցում։ Փաստը արձանագրվել է։ ՀՀԿ վստահված անձի կողմից մոտ 10 քվեաթերթիկներ ծրարներով լցվել են քվեատուփ։ Կազմվել է արձանագրություն։

Ժամը 11։27՝ 12/32 Ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը իր մոտի տետրում Այո քվեարկողների հաշվառում է կատարում։ Մեկ այլ անձ քվեարկողների է բերում տեղամաս։ Ժամը 5։30՝ 35/30 տեղամասում /Գյումրի/ տեղամասային կենտրոնին կից դասասենյակում ինչ որ անձինք ղեկավարում են քվեարկողներին, առանց իրենց գիտության թույլ չեն տալիս քվեարկել։ Բացի այս, ՀԱԿ-ը նաեւ արձանագրել է, որ ժամը 15։24-ի դրությամբ ԿԸՀ-ն դեռ չի հաղորդել մասնակցների մասնակցության թիվը, ինչը Ընտրական օրենսգրքի խախտում է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031