Քիչ առաջ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը ներկայացրեց մինչեւ ժամը 14:00-ն հանրաքվեի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:
Նա հայտնեց, որ Երեւանում հանրաքվեին մասնակցել է 196 596 քաղաքացի կամ ընտրողների 23.24 տոկոսը, Արագածոտնում՝ 30 019 քաղաքացի կամ 26.02 տոկոսը, Արարատում՝ 66 341 քաղաքացի կամ ընտրողների 30.46 տոկոսը, Արմավիրում՝ 57 391 քաղաքացի կամ 25 տոկոսը, Գեղարքունիքում՝ 43 721 քաղաքացի կամ ընտրողների 23.27 տոկոսը, Լոռիում՝ 52 333 քաղաքացի կամ ընտրողների 21.98 տոկոսը, Կոտայքում՝ 54 769 քաղաքացի կամ ընտրողների 23.25 տոկոսը, Շիրակում՝ 43 359 քաղաքացի կամ ընտրողների 18.81 տոկոսը, Սյունիքում 37 073 քաղաքացի կամ ընտրողների 33.87 տոկոսը, Վայոց ձորում՝ 13 321 քաղաքացի կամ ընտրողների 28.25 տոկոսը, Տավուշում՝ 27 720 քաղաքացի կամ ընտրողներ 25.32 տոկոսը: 14:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 622 643 քաղաքացի կամ ընտրողների 24.26 տոկոսը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ