Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Հանձնաժողովում «Ժառանգության» անդամը «Այո»-ի հետ է համագործակցում»

Դեկտեմբեր 06,2015 15:17

ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանն ահազանգում է՝ 5/21 ընտրատեղամասում պարբերաբար քաղաքացիներ են գալիս ոստիկանությունից ստացած 9-րդ ձեւ (անձնագրին փոխարեն ժամանակավոր փաստաթուղթ) փաստաթղթով եւ քվեարկում ուրիշի փոխարեն: Տիկին Թադեւոսյանը երբ մեզ հետ զրուցում էր, այդ պահին էլ Այգեկցի 57 հասցեի բնակիչ Սիմոնյան Ալբերտը գնացել էր քվեարկության եւ պարզել, որ 9-րդ ձեւով իր փոխարեն քվեարկել է մեկ ուրիշ անձ: ««Բա սա ընտրությո՞ւն է,բա սա ընտրությո՞ւն է»,- վրդովված ասել է քաղաքացին:

«Այս հանցագործությունը գալիս է ոստիկանությունից, անձնագրային բաժնից տալիս են այդ 9-րդ ձեւը եւ մարդիկ գալիս են ուրիշի փոխարեն քվեարկում: 5/21 ընտրատեղամասում արձանագրել ենք, որ Պետրոսյան Էդիկի փոխարեն արդեն քվեարկած են եղել 9-րդ ձեւով, նույնը՝ Դանիելյան Վահագնի դեպքում է եղել: Մարդիկ եկել են ու տեսել են, որ իրենց անուն ազգանունի, հասցեի դիմաց արդեն քվեարկած է»: Տիկին Թադեւոսյանը նաեւ փոխանցեց այդ քաղաքացիների հասցեները՝ առաջինի դեպքում՝ Փափազյան 27/2 հասցեն է եղել, 2-րդը՝ Հովսեփ Էմինի 80/35 հասցեի բնակիչն է եղել:

«Հանձնաժողովի նախագահ Վարդանյան Թոռնիկը չափազանց հանդուգն է պահում իրեն: Հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Խաչիկյան Նարինեն «Այո»-ի հետ է համագործակցում, ամբողջովին իրենց կողմից է»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031