Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այո»-ի պարտության դեպքում Ֆելիքս Ցոլակյանը չի վախենա հետեւել Աշոտ Գիզիրյանի օրինակին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2015 14:47

Շիրակի մարզպետարանի դիմաց տեղակայված թիվ 35/27 ընտրատեղամասում ժամը 11.00-ին ընտրություն կատարեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Որպես Շիրակի մարզի «Այո»-ի շտաբի պատասխանատու նա ասաց, որ այդ պահի դրությամբ ահազանգեր չկան, եւ ինքը պահանջ է դրել պատասխանատուների առաջ՝ գործել օրենքով:

«Ես դիմել եմ հանձնաժողովներին եւ հասարակությանը, ժողովրդին, որ բոլորը փորձեն լինել անաչառ, գործեն օրենքի սահմաններում եւ որեւէ արտառոց բան չէի ուզենա, որ լիներ մեր մարզում»:

Հարցին, թե «Այո»-ն չանցնի գեներալ Ցոլակյանը կհետեւի՞ իր նախորդի՝ գեներալ Աշոտ Գիզիրյանի օրինակին, մարզպետն ասաց. «Ես արտառոց որեւէ բան չեմ տեսնում դրա մեջ, ես համաձայն եմ բոլոր ելքերի հետ եւ նորմալ եմ ընդունում ցանկացած պարագայում: Պետք չէ նախօրոք այդքան հոռետես լինել, մտածել էս պետք է լինի, էն պետք է լինի…Չէ, շատ նորմալ է, ամեն ինչ, պրոցեսը պետք է գնա, կտեսնենք՝ ինչ կլինի»:

Gyumri_marzpet_4 Gyumri_marzpet_3 Gyumri_marzpet_1 Gyumri_marzpet_5

Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը 30 տոկոսից ավելի ակնկալիքներ ունի Գյումրիում, մարզպետը պնդեց, թե իր ընկալմամբ՝ վարչապետը ոչ թե քվեարկության, այլ մասնակցության մասին է խոսել, չնայած որ Հովիկ Աբրահամյանը խոսում էր իրենց շանսերի մասին: «Ես այդ ձեւ ով եմ հասկացել, դուք մի այլ ձեւի եք հասկացել: Ձեր ասածը իմ ասածի հետ չի բռնում, նա խոսում էր մասնակցության, ոչ թե քվեարկության մասին»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Մարզպետը մասնակիցների պասիվությունը բացատրեց առավոտ շուտ լինելով, թեեւ իր կարծիքով մասնակցությունը, ի տարբերություն մյուս ընտրությունների, այդքան մեծ չի լինի:

Իսկ հանրաքվեից երկու օր առաջ Սերժ Սարգսյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպման ժամանակ 23 միլիոն եվրո Գյումրու փողոցներին ու լուսավորությանը հատկացնելը, Շիրակի մարզպետը բնական է համարում՝ նշելով, որր այդ խոսակցությունները վաղուց կային, ուղղակի որոշակի խնդիրներ կային: «Դա հանրաքվեից առաջի կամ հետոյի հարց չէ, մի քանի ամիս այդ խոսակցությունները գնում էին, ու բնական է՝ իշխանությունները մտածում էին. չէ՞ որ վերջին հաշվով դա վարկ է, վարկ վերցնել-չվերցնելու մասին է խոսքը, վերջում եկավ մի պահ, որ համաձայնեցին ու հանրապետության նախագահը դրա մասին հայտարարեց: Ես պարզ ասեմ, շատ մեծ բան չէր փոխվի, եթե դա ասվեր վաղը չէ մյուս օր կամ հենց վաղը: Դուք շատ լավ պատկերացնում եք, ուղղակի դա շահարկվում է, դա հանրաքվեի հետ կապ ունենալ չի կարող դրական իմաստով: Մարդիկ հասկանալով պետք է մոտենան, ուրիշ բան չեմ ասում: 23 միլիոնը վարկային ծրագիր է, որը տրվում է միայն Գյումրիին, շատ դրական եմ համարում պետության նախագահի կողմից այդ վերաբերմունքը, դա շատ կարեւոր է մեր քաղաքի համար: Գիտեք, շատ հարց կլուծվի դրանով, առաջինը, որ մենք կունենաք ինչքան աշխատատեղեր այդ գումարի չափով, դրանից զատ այն ծախսերը, որ Գյումրիի քաղաքապետարանը պետք է ծախսեր փողոցաշինությանը, մյուս, մյուս հարցերով, այդ ծախսերը դուրս են գալիս Գյումրու քաղաքապետարանի վրայից: Բնական է, որ հրատապով եկած փողերը, որոնք ծախվում էին Գյումրու վրա, մեծ մասամբ, դրանք ավելի շատ մարզի կտրվածքով, մարզի մյուս բնակավայրերը կօգտվեն դրանից: Պատկերացրեք, որ դա ինֆրաստրուկտուրաների աշխատանքին շատ կնպաստի: Հաշվի առեք,որ Հյուսիս-Հարավն է հասնում այստեղ», ասաց մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031