Արտաշատ քաղաքի 17/10-րդ տեղամասում ընդհանրապես ամեն ինչ տարօրինակ է: Չնայած որ այն համարվել էր ամենառիսկայինը, «Ոչ»-ի ճակատը կարծես թե չէր մտահոգվել այդ առնչությամբ: Գրանցված միջադեպը ոչ մի կերպ չգրավեց այստեղ ներկա վստահված անձանց եւ դիտորդների ուշադրությունը.չնայած որ նրանք սենյակներից մեկում ընդմիջման էին, այնուամենայնիվ աղմուկն ակնհայտ էր, մի պահ դուռը բացեցին, հետո անմիջապես փակեցին:
Այստեղ գրանցված են երեք վստահված անձինք՝ ՀՀԿ-ից Սուրիկ Գրիգորյանը, «Ժառանգությունից»՝ Արտյոմ Դավթյանն է, ՀԱԿ-ից՝ Մարիամ Մանուկյանը:
Վերջինս ավելի վաղ իմ հարցին՝ ամեն ինչ նորմա՞լ է անցնում, պատասխանեց՝ իհարկե: Այստեղ է գրանցվել Asparez.am կայքից, որպես լրագրող, Վերժիկ Ավագյանը: Մեր հարցին՝ Գյումրիի՞ «Ասպարեզից» եք, տիկինը պատասխանեց՝ եսի՞մ, Գյումրիի՞ն է, կողքից հուշելուց հետո նա միայն հաստատեց:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ