Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի վստահված անձը թույլ չտվեց լուսանկարել քաղաքացու անձնագիրը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2015 14:35

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում հերթական միջադեպը տեղի ունեցավ: Քվեարկելու եկան մի խումբ երիտասարդներ, եւ ՀԱԿ-ի վստահված անձ Անի Ասլանյանը հերթական անգամ պնդեց, որ նրանք, թեեւ ընդգրկված են լրացուցիչ ընտրացուցակներում, բայց մարզային գրանցում ունեն: Ասլանյանը փորձեց լուսանկարել քաղաքացու անձնագիրը, ինչին միջամտեց ՀՀԿ-ի վստահված անձը՝ ասելով, որ դա արգելված է:

«Մարդու անձնագիրը վերցրել՝ նկարում ա, բա չասեմ՝ ինչի ես նկարում: Օրենքը ոչ մի բան չի ասում, բայց անձնագիրը ոչ մեկ իրավունք չունի նկարելու»,-Aravot.am-ին ասաց ՀՀԿ-ի կողմից վստահված անձը՝ Սուրեն Ներսեսյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի վստահված անձի հնչեցրած ահազանգին, թե քաղաքացիներն ակնհայտ խմբերով են գալիս քվեարկելու, Ներսեսյանն ասաց. «Ոչ մի խումբ չկա, մարդիկ հավաքվում են, գալիս են ընտրության»:

Ի դեպ, նշյալ վստահված անձինք պարբերաբար բղավում են միմյանց վրա, հանձնաժողովի նախագահն էլ միջամտում է: Հատկանշական է, որ քվեարկության ընթացքում, երբ լրագրողները քաղաքացիներից հետաքրքրվում էին, թե որտեղ են գրանցված, վերջիններս շփոթված չգիտեին՝ ինչ պատասխանել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031