Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում սահմանադրական հանրաքվեի ընթացքն առանց միջադեպերի չի անցնում:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը հերքում է վստահված անձի ահազանգերը, թե քվեարկողների թվում մարզային գրանցմամբ քաղաքացիներ կան: Հանձնաժողովի նախագահը պարբերաբար փորձում էր կարգավորել լրագրողների աշխատանքը, ինչն առանց միջադեպերի չէր անցնում: Կարինե Նալբանդյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա ոստիկաններին խնդրեց դուրս հրավիրել մամուլի ներկայացուցիչներից մեկին. «Քեզ անպարկեշտ ես պահում հանձնաժողովի նախագահի հանդեպ, նա ինձ ասաց՝ ձայնդ կտրիր: Ոստիկան, ուր ես, դուրս հանիր նրան»,-բղավեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ