Քիչ առաջ Արտաշատ քաղաքում 17/10 ընտրատեղամասում գրանցվեց միջադեպ. Aravot.am-ը նկատեց, որ քաղաքացին ցանկանում է քվեաթերթիկը գցել տուփի մեջ՝ առանց անձնագիրը ներկայացնելու:
Երբ մոտեցանք նրան եւ խնդրեցինք ներկայացնել փաստաթուղթը, նա ցույց տվեց իր սոցիալական քարտը, ասելով, որ սա է անձնագրին փոխարինող փաստաթուղթը: Սա դարձավ առիթ, որպեսզի միջամտեն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը եւ անդամները:
Կարդացեք նաև
Նրանք պնդում էին, որ քաղաքացին զինվորական սպա է, արձակուրդ է ստացել, որպեսզի գա եւ մասնակցի ընտրությանը: Հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ նրա մոտ առկա էր սպայի գրքույկ: Երբ ասացինք, որ անձնագիր պետք է ունենար, հանձնաժողովի նախագահը նշեց, որ անձնագիր կար, սակայն չէր ցանկանում ներկայացնել լրագրողին:
Ըստ «Կոմպաս» կենտրոնի տվյալների, այս ընտրատեղամասը ամենառիսկայինն է:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ