«Մենք ամեն ինչ արել ենք, որ հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, եւ հորդորել ենք մեր թիմակիցներին, որ լինեն անաչառ եւ որեւէ մեկին չլսեն եւ արջի ծառայություն չմատուցեն, դա մեզ համար շատ կարեւոր է եւ մեր ժողովուրդը թող որոշի` այո կամ` ոչ»,-ասաց նախկին ճոպանուղու հարեւանությամբ տեղակայված 10/8 ընտրատեղամասում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առավոտյան ժամը 12-ին քվեարկելու եկած ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե արդեն ընտրախախտումների վերաբերյալ լրատվամիջոցներում ահազանգեր կան, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ժամը 11.30-ի դրությամբ, ինքը որեւէ լուրջ խախտման մասին ահազանգ չի լսել. «Ես հույս ունեմ, որ մեր թիմակիցները, հանձնաժողովներն ամեն ին կանեն, որ որեւէ խախտում չարձանագրվի»:
Վարչապետը կոչ արեց իր թիմակիցներին «որեւէ սադրանքի չգնալ եւ ապահովել թափանցիկ, արդար ընտրություններ»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ