Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ վկայականների մեղադրանքը Վահրամ Բաղդասարյանը զավեշտ է համարում

Դեկտեմբեր 06,2015 13:58

«Զավեշտալի ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի դրանից: «Ժառանգությունն» այդքան մարդ ունի՞, որ մենք էլ կեղծ վկայականներ տպենք: Նրանց համար ընդհանրապես վկայական տպել պետք չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Այո»-ի շտաբի պետի տեղակալ, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով այն մեղադրանքներին, որ ՀՀԿ-ում կեղծ վկայականներ են տպել եւ «Ժառանգությունն» վկայականներով ՀՀԿ-ականներ են ներկայացել տեղամասեր:

Վահրամ Բաղդասարյանը պատրաստ է ընկալել ցանկացած բան, բացի այդ մեղադրանքից. «ՀՀԿ-ն ընդհանրապես նման բաներով չի զբաղվում: Դա էլ արդեն զավեշտի ոլորտից է: Եթե ուզում եք իմանալ, հանձնաժողովներում՝ «Ժառանգության» անդամների թիվը 30-40 մարդ է, ՀՀԿ-ն ի՞նչ խնդիր ուներ»:

Հիշեցրեցինք, որ նախկինում խոսակցություններ կային այն մասին, որ «Ժառանգությունը» «վաճառել» է են հանձնաժողովներում իրենց տեղերը, հետաքրքրվեցինք` գուցե այդ «գնված» տեղերի մասով է խնդիր առաջացել: «Չկա նման բան: Ըստ Ընտրական օրենսգրքի, եթե քաղաքական ուժերը չեն կարողանում մարդիկ ներկայացնել, հանձնաժողովի նախագահները պետք է լրացնեն այդ տեղերը: Ընդ որում, արդեն հայտարարվեց, որ 141 տեղամասերում, իրենք ընտրական հանձնաժողովներում մարդիկ չէին ներկայացրել. Ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում»,- ասաց «Այո»-ի շտաբի պետի տեղակալը` հավելելով. «Ես ցավում եմ, որ մեր քաղաքական ուժերն ընդամենը 2000 տեղամասերում չեն կարողանում իրենց հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք ներկայացնել, բայց բավականին մեծ ամբիցիաներ ունեն` երկրի ապագայի հետ կապված»:

Հիշեցնենք, այսօր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031