Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ ահազանգներ կան, որ ճնշումներ կան եւ քաղաքներում եւ գյուղերում. «Ակնկալելի է, որ հիմնական ճնշումները կլինեն գյուղերում, քանի որ Սարգսյանը, փաստորեն, եթե պաշտոնական տվյալներին նայենք՝ 2,5 տարի առաջ, թեկուզ եւ իրենց սուտ տվյալների համաձայն, դարձավ գյուղերի նախագահը, այն էլ մեռած հոգիների, վախեցած գյուղացիների եւ ամենաամոթ բանը՝ ուղղորդվող զինվորների հաշվին, իբր թե հաղթել է»:
Նա նշեց, որ եթե անցումը պետք է կատարենք դեպի անվախ քաղաքացիական, անստրուկ Հայաստան՝ մարդիկ պիտի կարողանան անուններով եւ փաստերով տեսնել:
Պարոն Հովհաննիսյանն ակնկալում է, որ այդ հետեւողականության շնորհիվ, եթե ոչ 100 տոկոս, ապա գոնե կձեւավորվի մի ընթացակարգ, որ ցույց կտա, թե խախտվել է, չեղարկվել է հանրաքվեն եւ իր ընթացակարգով, եւ իր բովանդակությամբ աղերս չունի հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական ընտրության հետ:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ