Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծիքներով է ընթանում»

Դեկտեմբեր 06,2015 13:32

«Այսօր թիվ 7/33 տեղամասի առջև կայանված «Գազել»-ներում քաղաքացիներին գումար են բաժանել»,- ասում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ երեկվանից և այսօր շարունակվում է ընտրակաշառքների բաժանումը:

Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ վաղ առավոտից իրենք արձանագրել են մի շարք խախտումներ: Մասնավորապես, թիվ 7/23 ընտրատեղամասում 116 մարդ է եկել քվեարկելու, որոնք բոլորն ինչ-որ խմորեղենի արտադրամասի աշխատակիցներ են. «Շատ կասկածելի է»: Ըստ նրա՝ թիվ 7/22 տեղամասում կանխվել է առանց ստորագրության քվեաթերթիկներ վերցնելու փորձը, թիվ 7/27 ընտրատեղամասում քվեաթերթիկը տրվել է առանց ստորագրության, իսկ 16/42 տեղամասում (Նոր Խարբերդ) լցոնում է տեղի ունեցել:

«Այն է, ինչ սպասելի էր, չէր կարող այլ կերպ լինել: Իսկապես, չար ծառը բարի պտուղ երբևէ չի տալիս: Ավետարանական ճշմարտությունն այս դեպքում ևս աշխատեց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը, ապա ավելացրեց, որ այս անգամ «խիստ առանձնահատուկ» են հանձնաժողովի անդամների և վստահված անձանց նկատմամբ ճնշումները. «1996 թվականից ես ընտրական հանձնաժողովի անդամ եմ եղել, 2004-ից՝ արդեն «Ժառանգության» կազմում, ու երբևէ չեմ հիշում, որ այդպիսի ճնշումներ ու գայթակղություններ լինեն հանձնաժողովի անդամների նկատմամբ»,-ընդգծեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031