«Քվեարկողների ակտիվությունը գնահատում եմ բավարարից բարձր, ամեն ինչ նորմալ է ընթանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը:
Նա նշեց, որ քաղաքացիների կուտակումները փորձում են կարգավորել` 15 հոգուց ավելի ընտրողի ներս չեն թողնում: Բոլոր կուսակցություններից մեկական ներկայացուցիչներ հանձնաժողովի անդամներ են:
Խոսելով միջադեպերից՝ Կարինե Նալբանդյանն ասաց. «Մարդը եկավ քվեարկելու, լրացուցիչ ցուցակով էր, սկզբում թույլ չտվեցին, հետո թույլ տվեցին, նա էլ բղավեց՝ «Մեկա «Ոչ»-ն ա հաղթելու եւ բղավելով փախավ»:
Ինչ վերաբերում է վստահված անձի ահազանգին, թե մարզային գրանցումով քվեարկողներ կան, Կարինե Նալբանդյանն ասաց, որ ընտրախախտման մասին խոսք չկա. «Նա իրավունք ունի քվեարկել լրացուցիչ ցուցակով: Ես իրավունք չունեմ անձին զրկել քվեարկելու իրավունքից»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ այս պահի դրությամբ 9/11 տեղամասում քվեարկել է մոտ 170 քաղաքացի: Ի դեպ, ընտրատեղամասում առաջին անգամ քվեարկող աղջիկներին անակնկալ է սպասվում: Ընթացքում պարզվեց, որ վարդի մասին է խոսքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ