Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ընտրախախտումների 31 դեպքերով ուսումնասիրություններ է սկսել

Դեկտեմբեր 06,2015 13:20

Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Հակոբյանը քիչ առաջ ներկայացրեց մինչ այժմ ստացված դիմումների, հաղորդումների մասին տեղեկատվություն:

Նա հայտնեց, որ մինչեւ հանրաքվեն կատարված խախտումների վերաբերյալ ոստիկանությունը ստացել է 25 ահազանգ, որոնք հիմնականում ստացվել են զանգվածային լրատվության միջոցներից. «Նրանցից 7-ը վերաբերվել են ընտրակաշառքներին, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ հանրահավաք կամ քարոզարշավը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրացուցակների անճշտություններին, 1-ը՝ կողմերի միջեւ ընդհարման մասին, եւ 1-ը տեղեկություն ընտրողների թվաքանակի վերաբերյալ։ Նշված դեպքերով 3-ով հարուցվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, մեկը՝ քննարկման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն, 17 դեպքով այս պահին կատարվում քննություն»:

Մերուժան Հակոբյանը հայտարարեց, որ հանրաքվեի մեկնարկից սկսած՝ ոստիկանությունը ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 4 ահազանգ, 27 դեպքի մասին տեղեկացել է զանգվածային լրատվական միջոցներից, նրանց հիման վրա ուսումնասիրություններ է սկսել. «Նշված դեպքերից 5-ը քվեարկելուն ուղղորդելու դեպքերն են, 4-ը լրագրողական գործունեության խոչընդոտման վերաբերյալ դեպքեր, 4-ը՝ դիտորդական առաքելության խոչընդոտման, 3-ը՝ ընտրակաշառքի փորձի վերաբերալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031