Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանցին կքվեարկի Երեւանում

Դեկտեմբեր 06,2015 13:18

Երեւանի Պ. Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղակայված 6/1 ընտրատեղամասում անսովոր ակտիվություն էր նկատվում:

Միակ դիտորդը տեղում, էր, մեկ վստահված անձ ՀԱԿ-ից էր, երկուսը՝ ՀՀԿ-ից:

ՀԱԿ-ի վստահված անձ Անի Վարդանյանն ասաց, որ ժամը 12-ի դրությամբ ամեն ինչ նորմալ հունով է ընթանում, ու խախտումներ մինչ այդ պահը չկան:

Հանձնաժողովի անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Հովհաննիսյանը նույնպես որեւէ արտառոց բան չէր հայտնաբերել:

6/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարվառա Ստեփանյանի գնահատմամբ եւս ամեն ինչ բնականոն հունով է ընթանում:

Hanraqve_10

Տեղեկացանք, որ Սիսիանում գրանցված մի քաղաքացի պետք է այս ընտրական տեղամասում քվեարկի, ինչի առիթով ոմանց մոտ մտահոգություն կար: Վարվառա Ստեփանյանը նշեց, որ նրա անունն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում, հետեւաբար քաղաքացին իրավունք ունի քվեարկելու Երեւանում, քանի որ այսօր գտնվում է Երեւանում եւ ուզում է անպայման մասնակցել քվեարկությանը:

Մեր հարցին՝ իսկ եթե երեկոյան էլ գնա՞ ու Սիսիանում կրկին քվեարկի, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ անձնագրում կնիք է դրվելու:

Իսկ արդյոք կնիքի թանաքը մի քանի ժամից չի՞ ցնդի: «Կցնդի, բայց որոշակի ժամկետ չեմ կարող ասել»,- չթաքցրեց նա:

Քվեարկությանը մասնակցում էր նաեւ 1930 թ ծնված Ժենյա տատիկը, նա ասաց, որ ամեն անգամ գալիս է քվեարկելու, ողջ առողջ չէ, ոչնչից չի բողոքում, բայց ինքն էլ չգիտի, թե ինչ է քվեարկում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031