Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քարոզչությանը մասնակցող կողմերին հեռուստառադիոընկերությունները տրամադրել են 63 871 րոպե

Դեկտեմբեր 06,2015 13:06

«Հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկումների համաձայն՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման քարոզարշավը լուսաբանել են 35 հեռուստառադիոընկերություններ՝ 24 հեռուստաընկերություն եւ 11 ռադիո ընկերություն»,- դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Նա նշեց, որ այս պահին ՀՌԱՀ-ը շարունակում է մշտադիտարկումը, որը կավարտվի այսօր ժամը 20:00-ին:

ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ հանձնաժողովը իրականացրել է 59 հեռուստառադիոընկերությունների եթերի մշտադիտարկում, որից 39 հեռուստաընկերություններ են, իսկ 20-ը՝ ռադիոընկերություն:

Armen+Mkrtchyan

«Հեռուստաընկերությունների եթեր 1 րոպեի նվազագույն սակագինը կազմում է 1400 դրամ, իսկ առավելագույնը՝ 120 հազար դրամ: Ռադիոընկերությունների եթերի 1 րոպեի նվազագույն սակագինը կազմել է 480 դրամ, իսկ առավելագույնը՝ 3600 դրամ: Այդ տվյալները համապատասխանել են օրենսդրության պահանջներին եւ ներկայացված են եղել օրենքով սահմանված ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ ՀՌԱՀ-ի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության մասնակցող կողմերի վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հոկտեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը տրամադրված ժամանակահատվածի ցուցանիշները. «Քարոզչություն կատարող կողմերի անվճար կարգով օգտագործել են 1618 րոպե, այսինքն՝ 27 ժամ: Քարոզչություն կատարող կողմերը վճարովի կարգով վճարովի օգտագործել են 1601 րոպե, այսինքն՝ 26.5 ժամ: Հեռուստառադիոընկերությունների լրատվական թողարկումներում քարոզչություն կատարող կողմերի լուսաբանման ընդհանուր տեւողությունը կազմել է 13 349 րոպե, որը կազմում է 222 ժամ: Հեռուստառադիոընկերությունների այլ հաղորդումներում քարոզչություն իրականացնող կողմերի մասնակցությամբ ընդհանուր տեւողությունը կազմել է 47 301 րոպե, այսինքն՝ 788 ժամ»:

Նա հավելեց, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության մասնակցող կողմերի վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից տրամադրված ընդհանուր եթերաժամանակը կազմում է 63 871 րոպե, այսինքն՝ 1064 ժամ՝ 44 օրից ավել եթեր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031