Քիչ առաջ Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Մի բան պետք է ասեմ, ուրիշ ոչ մի հարցի չեմ պատասխանի: Առաջնահերթ, ժողովրդին կոչ եմ անում գալ եւ քվեարկել՝ ազատորեն, առանց բռնանալու իր կամքին: Մի բան էլ հաստատ գիտեմ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքները օբյեկտիվ կլինեն»,-լրագրողներին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ նույն ընտրատեղամասում քվեարկել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ