Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան». Վարչախումբը գործի է դրել պաշտոնական և ոչ պաշտոնական ուժային համակարգերը, մինչդեռ «Նոր Հայաստան» ճակատը վճռական է

Դեկտեմբեր 06,2015 13:00

Վարչախումբը գործի է դրել իր ամբողջ կարողությունը՝ պաշտոնական և ոչ պաշտոնական ուժային համակարգերը:

Մի դեպքում նա ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և մյուս պետական մարմիններն ու ինստիտուտներն է օգտագործում ժողովրդին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու միջոցով հանուն իր ազատության և արժանապատվության պայքարից հեռու պահելու համար, իսկ մյուս կողմից՝ այդ նպատակով դիմում է ուժային բաղադրիչ ունեցող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քրեական տարրերի աջակցությանը:

Ասվածի վկայություններ են Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով երաշխավորված՝ կյանքի, առողջության և քաղաքական ու քաղաքացիական իրավունքների զանգվածային ոտնահարումը ոստիկանության և այլ պետական մարմինների կողմից, ինչպես նաև «Երկրապահ կամավորականների միության» ներկայացուցիչների սադրիչ հարձակումը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակից Յուրա Աթոյանի վրա և նրանց հետագա հայտարարությունները, թե Յուրա Աթոյանին հաշվեհարդար է սպասվում:

Զարմանալի չէ, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալելու միջոցով ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության վերածված վարչախումբը ոստիկանության և մյուս պետական մարմինների ապօրինի գործողությունները փորձում է հիմնավորել ձևական և, հաճախ՝ անհեթեթ պատճառաբանություններով: Մասնավորապես, նշվում է, որ «վրանները կարող են վնասել» մշակույթի հուշարձան համարվող Օպերային թատրոնի պատերը, երթի երթուղին փոխելը ներկայացվում է որպես պետական մասշտաբի ծանր հանցագործություն, իսկ միջազգային իրավունքով և Սահմանադրությամբ անմիջական ժողովրդաիշխանության ձև համարվող քաղաքացիական անհնազանդության կոչերն ու գործողությունները՝ համարյա դավաճանություն:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վճռական է խաղաղ դիմադրության մեթոդներով ժողովրդի կամքի պարտադրման միջոցով մեր երկրում սահմանադրական կարգի հաստատման իր ծրագրին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031