Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ավելի լավ է ինձ անիծեին, քննադատեին, քան թե այդ օրը ունենայինք 10, 20 թաղում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2015 12:58

Այսօր բարձր տրամադրությամբ քվեարկության եկած Րաֆֆի Հովհաննիսյանն իր բողոքն արտահայտեց քվեաթերթիկը պատռելով՝ նշելով նաեւ, որ դա արվում է հանուն Հայաստանի բարօրության:

Aravot.am-ի լրագրողի այն հարցին, որ վերջին նախագահական ընտրություններին էլ նույն ոգեւորվածությունն ունեիք եւ մարդիկ հետեւում էին ձեզ, բայց կարծես թե հիասթափություն եղավ եւ չշարունակեցին պայքարը, այս անգամ ինչպե՞ս կպայքարեք, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն մեկն էլ կարող է ունենալ դժգոհություն, հիասթափություն: Ես ուրախ չեմ շատ անգամ դիմացինի վարքից կամ սեփական վարքից, բայց չի կարելի ընդհանրացնել, որ ընդհանուր հիասթափություն կա: Կարծում եմ, որ հայ ժողովուրդը հիասթափված չէ՝ հայ ժողովուրդը տեսել է, որ ինքը շատ մոտ եկավ անցյալ անգամ: Որոշ կազմակերպչական խութեր կային, մարդիկ դուրս եկան իրենց ճակատագրապաշտությունից, բայց ուշացած եւ քաղաքական ուժերը, որոնք միացան, ես շնորհակալ եմ, միացան ուշացած: Կարծում եմ, որ դրանից դասեր ենք քաղել եւ նոր Հայաստանը, որը պետք է ընդարձակվի եւ խորանա՝ ներկայացնում է քաղաքացիական հասունությունը. որ մարդիկ, թե կանգնել են միասին, թե հակադիր են եղել, կարող են հաղթահարել հանուն ժողովրդի իրենց տարաձայնությունները եւ կերտել միացյալ ճակատ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով իր խոսքը, նշեց, որ համաձայն չէ այն ասածի հետ, որ մարդիկ հիասթափվել են: «Այդ օրը՝ ապրիլի 9-ին, ես համարեցի, որ դա անհնար էր, որ հաջորդ օրը ունենալու ենք տասնյակ թաղումներ, դա ոչ միայն իմ պատասխանատվությունն է, այլ Հայաստանի համար որեւէ լավ բան չէր բերելու: Ավելի լավ է ինձ անիծեին, ինձ քննադատեին, ինչ որ հեքիաթներ հյուսեին, քան թե այդ օրը ունենայինք 10, 20 թաղում, իսկ հիմա տեսնում ենք, որ 2,5 տարի հետո «Նոր Հայաստան» շարժումը հռչակվեց հենց դրանից հետո»,-նշեց պարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով որոշ ընդմիջում եղավ, որովհետեւ կար նյութական ռեսուրսների խնդիր. «Ո՛չ հարուստ էինք, ո՛չ էլ ինչ որ հատուկ աղբյուրներ ունենք, բիզնես չունենք, ավելի պասիվ շրջան էր, հիմա տեսնում եք, որ այս ամառ երիտասարդները տրանսպորտից սկսած, հետո «Էլեկտրիկ Երեւան», տարբեր շարժումներ, համարում եմ ոնց որ անցած անգամվա իմ մարմնավորած պայքարը՝ շարունակությունն էր նախորդի, այնպես էլ երիտասարդական պայքարը վերջին շրջանների շարունակությունն էր նախորդներին»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031