Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատարածքայինի նախագահը ահաբեկում է դիտորդներին. պարզաբանում

Դեկտեմբեր 06,2015 12:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք ընտրատեղամասերում գրանցվել են դիտորդների ահաբեկելու դեպքեր: Մասնավորապես միջադեպ է տեղի ունեցել թիվ 30 ընտրատարածքում: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրանց կձերբակալեն, ինչի հետո ստիպել է պատռել գրառումները:

Aravot.am-ը պարզաբանում ստացավ պարոն Պապանյանից: Նա մեզ հետ զրույցում նախ չժխտեց, որ վեճ եղել է, հետո էլ արդարացավ, թե ինքը դիտորդներին դիտողություններ է արել ոչ թե նրա համար, որ գրանցամատյանից են քաղվածքներ արել, այլ ընտրողների ցուցակից:

Այնուհետև մանրամասնեց. «Ասել եմ նրանց՝ գործեք օրենքի շրջանակներում: Հայտնի է, որ արգելված է նկարահանել ընտրողների ցուցակները, մինչդեռ դիտորդներն իրենց մոտ նշում էին, թե ով եկավ, ոչ չեկավ ընտրողներից: Իսկ դրա իրավունքը չունեն: Դրա համար ասել եմ մնացեք ձեր լիազորությունների շրջանակում: Ես նկարել եմ, թե ինչ են նրանք գրել. ընտրողների ցուցակից քվեարկողի անուն ազգանունն ու ցուցակի հերթական համարն են գրել, իսկ դա նույնն է, ինչ նկարահանումը: Ընտրողների ցուցակից քաղվածք անելու իրավունք չկա, իսկ գրանցամատյանի հետ կապված ինչ գրառում ուզում են, թող անեն: Ի վերջո, ընտրողի գաղտնիության իրավունքի խախտում է դա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031