«Ակնհայտորեն ընտրատեղամաս են գալիս մարզերում գրանցված անձինք, գալիս են խմբերով եւ ներառված են այս տեղամասի լրացուցիչ ցուցակներում»,- Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության կողմից ներկայացված վստահված անձ Անի Ասլանյանը:
«Երբ հարցնում եմ՝ որտեղ եք գրանցված, պարզ է դառնում, որ այդ հասցեի գրանցում չունեն: Այսինքն, դա այն հասցեն չէ, որը նշված է ընտրացուցակում: Անձամբ տեսել եմ՝ Դավիթաշենի գրանցումով մարդը քվեարկում է, իսկ ցուցակում իր անվան դիմաց գրված է Կենտրոնի ինչ որ հասցե: Օրինակ, այս 15 հոգանոց տղա ընտրողների խումբը Փարաքարից էր: Հիմնականում նույնականացման քարտերով են, բայց այստեղի գրանցում չունեն»:
Վստահված անձից հետաքրքրվեցինք, թե ինչ կերպ է փորձել բարձրաձայնել խնդրի մասին. «Ասում են՝ հանգիստ պահեք ձեզ, արագ քվեարկեք, ուրիշ ոչինչ»,-նշեց Անին:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ավելի ուշ ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ նման խնդիր չկա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ