Քիչ առաջ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց մինչեւ ժամը 11:00-ն հանրաքվեի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:
Նա հայտնեց, որ Երեւանում հանրաքվեին մասնակցել է 66 040 քաղաքացի կամ ընտրողների 7.81 տոկոսը, Արագածոտնում՝ 8 249 քաղաքացի կամ ընտրողների 7.15 տոկոսը, Արարատում՝ 23 886 քաղաքացի կամ ընտրողների 10.97 տոկոսը, Արմավիրում՝ 20 863 քաղաքացի կամ 9.09 տոկոսը, Գեղարքունիքում՝ 14 050 քաղաքացի կամ ընտրողների 7.48 տոկոսը, Լոռիում՝ 13 135 քաղաքացի կամ ընտրողների 5.52 տոկոսը, Կոտայքում՝ 18 520 քաղաքացի կամ ընտրողների 7.86 տոկոսը, Շիրակում՝ 10 432 քաղաքացի կամ ընտրողների 4.52 տոկոսը, Սյունիքում՝ 13 160 քաղաքացի կամ ընտրողների 12.02 տոկոսը, Վայոց ձորում՝ 3802 քաղաքացի կամ ընտրողների 8.06 տոկոսը, Տավուշում՝ 9122 քաղաքացի կամ ընտրողների 8.33 տոկոսը: 11:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 201 259 քաղաքացի կամ ընտրողների 7.84 տոկոսը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ