Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» վկայականով ՀՀԿ-ականներ են ներկայացել ընտրատեղամաս. հանձնաժողովի փոխնախագահը բացառում է

Դեկտեմբեր 06,2015 12:20

«Հայ ազգային կոնգրեսից ահազանգում են, որ թիվ 10 ընտրատարածքի մի շարք տեղամասերում, մասնավորապես 18,19 եւ 20 տեղամասերում «Ժառանգության» վստահված անձանց վկայականներով ներկայացել են հանրապետականներ, իսկ 10/20 տեղամասում «Ժառանգության» իրական վստահված անձին թույլ չեն տվել կատարել իր լիազորությունները։ 10/20 տեղամասում նախագահը խոչընդոտել է լրագրողների մուտքը տեղամասային կենտրոն, պահանջելով անձնագիր, ինչը օրենքի խախտում է։ 26/25 ընտրատեղամասում լցոնումներ են արվել:

Մասնավորապես` դիտորդ Վիգեն Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 26/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը: Տեղամաս են ժամանել թիվ 26 ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները եւ ջարդած արկղը փոխել նորով:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել եւ համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ:

Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին: ՏԸՀ-ում կազմվել է համապատասխան արձանագրություն:

10/20 տեղամասում ևս մեկ միջադեպ է գրանցվել, երբ հանձնաժողովի նախագահը դուրս է հանել լրագրողին՝ պատճառաբանելով, որ «պրակտիկայի թուղթ չունի»:

Թիվ 9/27 տեղամասում (Նորագյուղ) ցուցակները ստորագրվել են հանձնաժողովի անդամի կողմից, ինչը վկայում է նախապատրաստվող լցոնումների մասին:

Կարբիի 2 տեղամասերում քվեաթերթիկներ հանելու փորձեր են կատարվել եւ կանխվել:

Լեռնանիստում գյուղապետը փորձել է ահաբեկել Բաբկեն Բարեղամյանին եւ ընտրողներին։ Խախտման մասին հայտնվել է Մարդու իրավունքների պաշտպանին։

Aravot.am-ը փորձեց որոշ պարզաբանումներ ստանալ նշված ահազանգերի վերաբերյալ: Մասնավորապես զրուցեցինք թիվ 10 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Սարոյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե չեն վերահսկում ընտրատեղամասերում իրավիճակը, որ դեպքեր են գրանցվել, երբ «Ժառանգության» վկայականներով ՀՀԿ-ականներ են ներկայացել, պարոն Սարոյանը պատասխանեց. «Մենք ոչ մի նման ահազանգ չունենք: Ընդհանուր առմամբ քվեարկությունն անցնում է բնականոն ընթացքով: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչները ներկայանում են իրենց վկայականներով, ինչպե՞ս կարող է նման բան գրանցված լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031