Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ՝ 28/04 տեղամասում. ահազանգ

Դեկտեմբեր 06,2015 12:02

Քիչ առաջ ընտրախախտումներ արձանագրվեցին 6/5 տեղամասում, պարզվեց այնտեղ միաժամանակ աշխատում են հանրապետական՝ երեք, ԲՀԿ-ական երկու վստահված անձինք:

Իսկ «Ժառանգության» վստահված անձին թույլ չեն տալիս գրառում կատարել մատյանի մեջ. «Ըստ ամենայնի, ամբողջ Կենտրոն վարչական շրջանում «Ժառանգության» վստահված անձի վկայականներով Հանրապետականներ են տեղամասերում»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ քիչ առաջ իրեն ահազանգել են Աբովյանի 28/04 տեղամասից՝ պատմելով, որ այնտեղ քաշքշուկ է  սկսվել. «Քիչ հետո քաշքշուկի մասին մանրամասն տեղեկություններ կհաղորդեն»:

Հիշեցնենք, որ այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031