Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց Նորք-Մարաշի 10/6 ընտրատեղամասում: Նա ներկաների աչքի առաջ պատռեց քվեաթերթիկը, ասաց՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության» եւ գցեց արկղը:
Մեր հարցին՝ դուք իրավունք ունեիք նաեւ «ոչ» քվեարկել, ինչո՞ւ պատռեցիք», Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ես այսպես որոշեցի ներկայանալ հանուն Հայաստանի ապագայի այս կուսակցապետության դեմ բողոքելու»:
Aravot.am-ի մյուս հարցին՝ երեկ Ազատության հրապարակում ասացիք, որ գնում եք պատրաստվելու քվեարկությանը, սրա համա՞ր էիք պատրաստվում, նա պատասխանեց. «Չէ, ուրիշ բաներ էլ էի մտածում»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց. «Քաղաքացիական իմ արտահայտությունն է մերժելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցապետությունը, որն ապրում է իր հոգեվարքը: Ես բոլորին հարգում եմ, բոլորն ունեն հրաշալի ներկայացուցիչներ, բայց համակարգը, որը հիմնված է մի մարդու, մի խմբի եւ մի կուսակցության վրա, եւ ուզում են դրանք ամրագրել՝ ինձ համար, որպես քաղաքացի, մերժելի է: Երկուսուկես տարի առաջ կատարեցինք «Նոր Հայաստանի» երդում: Սա այն երդման շարունակությունն է, սա հարգանք Է Հայաստանի Հանրապետության, գործող սահմանադրության, մեր իրավունքների, մեր ինքնիշխանության եւ Հայաստանի քաղաքացու»:
Պարոն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ այսօր շտաբի պետերից սկսած մինչեւ մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ աշխատում են կեղծիքի, ստի համար. «Եվ հակահայ, հակահայաստանցի մեքենան, որն աղերս չունի մեր արժեքների, մեր ապագայի, եւ Հայաստանի Սահմանադրության եւ քաղաքացիների հետ»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ