Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելորդ շահարկվում են մահացած անձանց տվյալները ցուցակներում լինելու հարցը»

Դեկտեմբեր 06,2015 11:53

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը քիչ առաջ ներկայացրեց հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների, լրացուցիչ ցուցակների կազմավորման հիմունքները:

Նա նշեց, որ նախնական ցուցակների հրապարակման պահի դրությամբ քվեարկությանը մասնակցած անձանց թիվը կազմում է 2 555 831: Ոստիկանությունը ժամանակ է տվել անհատներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվական միջոցներին ցուցակներում առկա անճշտության մասին տեղեկատվությունը տրամադրել ոստիկանությանը, ստեղծվել է թեժ գիծ: Մնացական Բիչախչյանն ասաց, որ թեժ գիծը ստացել է 88 զանգ, որից 82-ը եղել է տեղեկատվական բնույթի՝ ցուցակներում տվյալները որոնելու, տեղամասի վայրի, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին: 5 զանգով ստուգված տեղեկատվության արդյունքում պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում վրիպակի արդյունքում հասցեն նշվել է թերի կամ սխալ, սխալը շտկվել է, իսկ մեկի զանգի դեպքում պարզվել է, որ տեխնիկական սխալի պատճառով քաղաքացու տվյալները չեն ընդգրկվել պետական ռեգիստրում:

Մնացական Բիչախչյանն ասաց, որ ավելորդ շահարկվում է մահացած անձանց տվյալները ցուցակներում լինելու հարցը, նույնիսկ այն դեպքում, երբ անձի տվյալները հասանելի չեն եղել իրավասու մարմնին: Նա նշեց, որ համայնքային ոստիկանությունը բնակարաններ այցելություններ է կատարել, որոնց արդյունքում ոստիկանությունը ստացել է 5000 մահացած անձի մասին տվյալներ, որոնք գրանցված չեն եղել ՔԿԱԳ մարմիններում, կամ ոստիկանությունը սահմանված կարգով չի ստացել:

Մնացական Բիչախչյանը նշեց, որ ոստիկանությունը ուսումնասիրություն է կատարել հանրապետությունում 105 տարեկանից բարձր 23 անձանց մասին, որոնք ողջ են:

Մնացական Բիչախչյանը նշեց, որ շահարկվում է նաեւ ընտրողների ցուցակներում կրկնվող անհատական տվյալների առկայությունը, ոստիկանությունը տարածել է անհատական տվյալներ ունեցող անձանց ցանկը, որում առկա է եղել 109 անհատական համընկումով 218 ընտրող, իսկ վերջնական ցուցակներում առկա է 110 անհատական համընկումով 220 ընտրող:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    -Նա նշեց, որ նախնական ցուցակների հրապարակման պահի դրությամբ քվեարկությանը մասնակցած անձանց թիվը կազմում է 2 555 831:-
    Փաստորեն, արդեն 2 555 831 մարդ քվեարկել է: Ասում են, որ հայերենը դժվար լեզու է: Բայց էսքան դժվա՞ր ու հայերեն գրողի համա՞ր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031