ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյանն ընտրատեղամաս եկել էր որդու, աղջկա եւ թոռնիկների հետ: Դավթաշենի թիվ 5/18 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո նա ասաց. «Քվեարկեցի հանուն իմ պատկերացրած ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի: Մեր հիմնական ասելիքն այս ընթացքում եղել է այն, որ քաղաքացիներն իրենց ձայնը, իրենց քվեարկությունը կարեւորեն, որ լինեն ազնիվ, վստահ լինեն, որ իրենք կարող են մեր երկրում արմատական, որակական բան փոխել: Իսկ մեր կարծիքով սա այդ նպատակն ունի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ