Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 5/20 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Նազլոյանը ԶԼՄ-ներին տեղեկացրեց, որ ունեն 1604 ընտրող, ընտրատեղամասը բացվել է ճիշտ ժամանակին՝ վստահված անձերի ներկայությամբ եւ ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է շուրջ 50-ից ավելի մարդ, եւ ոչ մի բողոք չկա:
Ժամը 10:00-ին քվեարկության իր իրավունքն իրականացրեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որն այնուհետեւ լրատվամիջոցներին ասաց. «Ես վստահ եմ, որ Հայաստանի համար նոր սկիզբ է լինելու եւ ամեն ինչ գնալու է դեպի լավը: Քաղաքական դաշտում իրական մրցակցության հնարավորություն է ստեղծվում: Այսօրվա իրականության մեջ քաղաքական այն ուժերը կամ այն մարդիկ, որոնք քաղաքական կարիերա են հետապնդում, փորձում են մեկ շաբաթվա մեջ հարցերն այնպես լուծել, որ դառնան իշխանություն: Իսկ վաղվանից ամեն մարդ կփորձի աշխատել: Վստահ եմ, որ սա է ճիշտ ուղղությունը», – ասաց ընկեր Մարգարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ