Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գետնանուշի մածուկ (կարագ)

Դեկտեմբեր 06,2015 12:30

Շատ սննդարար եւ շատ համեղ այս քաղցր-աղի մածուկը իսկական գտածո է դպրոցահասակ երեխաների ծնողների համար, քանի որ նախաճաշի համար շատ հարմար է եւ երեխաները սիրով են ուտում: Մեծահասակներն էլ դեմ չեն լինի նախաճաշել մի կտոր հացի վրա քսված գետնանուշի կարագով: Ավելին՝ այս մածուկը տարբեր բաղադրատոմսերի մեջ է օգտագործվում՝ թխվածքաբլիթների, թանձրուկների եւ այլն:

Գետնանուշի կարագը (peanut butter, арахисовое масло) վաճառվում է խանութներում, սակայն տանը պատրաստածը անհամեմատ մատչելի է, եւ կարեւորը՝ ոչ մի քիմիական նյութ տան պայմաններում չեք ավելացնում:

Անհրաժեշտ մթերքները
Գետնանուշ- 500 գրամ
Աղ- 0,5-1 թեյի գդալ
Շաքարավազ- 1 ճաշի գդալ
Մեղր- 0,5 ճաշի գդալ
Բուսական յուղ- 1-2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Ցանկալի է գնել չմաքրված գետնանուշ եւ ինքնուրույն բովել: Դրա համար պետք է գետնանուշը լցնել չոր թավայի մեջ եւ 5-6 րոպե պահել ոչ շատ ուժեղ կրակի վրա՝ պարբերաբար խառնելով: Չթողնեք շատ վառվի, մի թեթեւ շագանակագունելը բավարար է: Պատրաստ լինելը ստուգեք այսպես. մի հատիկը վերցրեք եւ մատներով փորձեք կեղեւը հանել: Եթե շատ արագ եւ հեշտությամբ դուրս է գալիս՝ ուրեմն պատրաստ է:
Խանութներում վաճառվող գետնանուշի մածուկը շատ հարթ է: Տնային պայմաններում, եթե չունեք գերհզոր հարիչներ, դժվար կլինի այդքան միատարր զանգված ստանալ, սակայն, վստահեցնում եմ, որ ոչ շատ հարթ վիճակով այս կարագը նույնքան համեղ է:

peanut-butter2 peanut-butter3

Բոված գետնանուշը կարող եք սկզբում մանրացնել համեմունքների համար նախատեսված ձեռքի կամ էլեկտրական աղացով կամ նույնիսկ՝ էլեկտրական սրճաղացով: Որից հետո լցրեք խորն ամանի մեջ, ավելացրեք մյուս բաղադրիչները՝ աղը, շաքարավազը, մեղրը եւ բուսայուղը (վերցրեք որեւէ զտված, անհամ եւ անհոտ բուսական յուղ՝ արեւածաղկի, գետնանուշի, քունջութի, ընկույզի) եւ խառնեք էլեկտրական խառնիչով (բլենդերով) այնքան, մինչեւ դառնա հնարավորինս միատարր զանգված: Ի դեպ, եթե դուք գնել եք արդեն աղով բոված գետնանուշ, ապա, բնականաբար, պետք չի այլեւս աղ ավելացնել: Հակառակ դեպքում՝ աղի քանակն էլ կարող եք կարգավորել ըստ ձեր ճաշակի: Իսկ եթե չեք սիրում մեղրի համը՝ կարող եք այն փոխարինել հավելյալ գդալ շաքարավազով:

peanut-butter4Պատրաստի մածուկը լցրեք ապակե տարայի մեջ: Այն կարելի է պահել բավականին երկար, պահեք պահարանում, սառնարան դնելու կարիք չկա:

peanut-butter5

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031