Նույնականացման քարտերով քվեարկություն կատարողների անունները կամրագրվեն գրանցամատյաններում, իսկ քվեարկության ավարտին կհաշվեն, թե հանրապետությունում քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտով:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրեց հանրաքվեի ժամանակ քվեարկության կարգը:
Նա նշեց, որ Հայաստանում քվեարկությունն իրականացվում է երկու եղանակով՝ էլեկտրոնային և ավանդական: Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամները, այն իրավաբանական անձանց աշխատողները, որոնք աշխատում են նրանց արտերկրում գործող ներկայացուցչություններում:
Նա ընդգծեց, որ քվեարկությունը ընթանում է ընտրական տեղամասում՝ բացառապես ստացիոնար բուժում ստացողների, որոնց քվեարկությունը իրականացնում է շրջիկ արկղի միջոցով: Արմեն Սմբատյանն հավելեց, որ շրջիկ արկղով քվեարկությունը տարբերվում է նրանով, որ ծրարը չի կնքվում քվեարկելու պահին, այլ կնքվում է տեղամասային կենտրոն բերվելուց հետո:
Կարդացեք նաև
Արմեն Սմբատյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անձնագրերը կդրոշմակնքվեն: Նա հավելեց, որ նույնականացման քարտերը չեն դրոշմակնքվի, քանի որ անտրամաբանական է պլաստիկ քարտը դրոշմակնքելը, պարզապես քվեարկություն կատարող քաղաքացու անվան դիմաց կնշվի, որ նա հանրաքվեին մասնակցել է նույնականացման քարտով: Նույնականացման քարտերով քվեարկություն կատարողների անունները կամրագրվեն գրանցամատյաններում, իսկ քվեարկության ավարտին կհաշվեն, թե հանրապետությունում քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը նույնականացման քարտով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ