Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մուկուչյան. «Քվեարկությունը ընթանում է բնականոն ընթացքով»

Դեկտեմբեր 06,2015 09:41

Քիչ առաջ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հանրաքվեի մասին տեղեկություններ:

Նա ասաց, որ ձեւավորվել է 1997 տեղամաս եւ նույնքան էլ տեղամասային հանձնաժողով, որոնցից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը, համաձայն Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշման, պետք է բացվի 11:00-ին, իսկ մյուսները՝ 17:00-ին: Նա նշեց, որ մնացած՝ ընդհանուր թվով 1989 տեղամասային կենտրոնները բացվել են ժամը 8:00-ին եւ ընդունել առաջին քվեարկողներին:

«Նշված տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդհանուր թվով նշանակված են եղել 15 հազար 976 քաղաքացիներ, որպես հանձնաժողովի անդամներ։ Այսօր առավոտյան աշխատանքներին չեն ներկայացել ընդհանուր թվով 141 հանձնաժողովի անդամներ, որոնց փոխարեն սահմանված կարգով նշանակումներ են կատարվել՝ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ ըստ ընտրատարածքներից ստացված տեղեկատվության, տեղամասերի հանձնաժողովների առաջին նիստերը գումարելիս, ընտրատեղամասերին բացման պահին տեղամասերի 85-90%-ում ներկա են գտնվել վստահված անձինք, դիտորդներ կամ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Ըստ էության՝ լիարժեք ծավալով ապահովված է հրապարակայնությունը նշված գործընթացի նկատմամբ»,-ասաց նա։

Վերջում Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տեղեկատվության՝ տեղամասերը բացված են ու քվեարկությունը ընթանում է բնականոն ընթացքով։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031