Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՀԻ դիտորդների արձանագրած խախտումները. դիտորդին ներս չեն թողել

Դեկտեմբեր 06,2015 09:22

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իրականացնում է դիտորդական առաքելություն թիվ 1 ընտրատարածքում: Արդեն գրանցվել են առաջին խախտումները: 

07:30 – 1/4 Ավան – ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է:

08:00 – 1/4 Ավան – Դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է:

9:11 – 1/24, Նոր Նորք – ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը ասում է «հելեք դուրս, մարդ բերեք»:
Աղբյուրը՝ www.hra.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031