ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդներից ստացել է առաջին ահազանգը:
Վանաձորի 29/8 տեղամասում ընտրողներին տեսանելի վայրում պատին փակցված թերթիկի վրա հանձնաժողովի ներկա անդամների դիմաց գրվում է «այո» բառը, իսկ բացակաների դիմաց՝ «բացակա»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղամասում բոլորին տեսանելի վայրում «այո» բառի առկայությունը համարում է ակնհայտ քարոզչություն: Քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Կարդացեք նաև
«Առավոտ». Ուշադրություն հրավիրենք, որ այդ թերթիկի վրա, ի հավաստումն իրենց ներկայության՝ «այո» է գրված նաեւ ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դիմաց: