Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Ձեր սպիները ձեր ամենաթանկ մեդալներն են, իսկ մեր մեդալը դա ժողովուրդն է»

Դեկտեմբեր 05,2015 22:02

Այսօր, մինչ կսկսեր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի լռության երթը՝ միջադեպ տեղի ունեցավ , որից րոպեներ հետո ոստիկանության Կենտրոնական բաժին հրավիրվեց տուժողը՝ ազատամարտիկ Յուրա Աթոյանը:

Aravot.am-ի լրագրողը ազատամարտիկից հետաքրքրվեց, թե որն է եղել միջադեպի պատճառը, որին պարոն Աթոյանը պատասխանեց. «Երկրապահի տղաները հարձակվել են՝ իմ երեկ չէ առաջի օրվա ելույթի համար. ես որ կպել եմ Մանվել Գրիգորյանին, նրանք ելույթս լսելով հանցավոր, խուժան խմբերով հարձակվել են իմ վրա ու հիմա տանում են Կենտրոն ոստիկանություն, որ իրենց եղբորն անպատվել եմ՝ ասելով, որ կռվող տղաներին հեռացրել է իրարից այդ հաստավիզը, այդ խոզը, դրա համար ինքը վատ է զգացել»:скачанные файлы

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ, այսօրվա միջադեպի պատճառով հավանաբար լուռ երթը տեղի չունենա, փոխարենը կոչ արեց՝ ամեն մեկը նախապատրաստվի վաղվա օրվա համար:

Վաղը ժամը 20:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին Ազատության հրապարակ հրավիրեց՝ ասելով, որ պատրաստ պետք է լինեն ժամերի ընթացքում միասին կանգնելու, պահանջելու եւ հատուկ գործողություններով՝ միասնական բերելու համար նոր Հայաստանը:скачанные файлы

«Մեր հանձնաժողովի մասնակիցները կգան կզեկուցեն՝ մեկը՝ հաղթանակի մասին, մյուսը կեղծիքի մասին եւ կեսգիշերի կողմերը մենք միասին կորոշենք ինչպես ենք բերելու նոր Հայաստանը եւ՝ երբ»,-ասաց պարոն Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Վաղը եւ մյուս օրը մենք պետք է նույն հրապարակում տեսնենք զինվորներին եւ քաղաքացիներին, քանակը եւ որակը միասին պիտի գան եւ մենք արդեն ոչ մեկին պիտի չմեղադրենք. դրանից հետո՝ կամ անելու ենք, կամ՝ չէ: Որոշումը մերն է, այլեւս ոչ մեկին չեմ հրավիրում՝ ով չի ուզում թող չգա: Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը լինելու է եւ մենք պետք է մեզ եւ աշխարհին ցույց տանք, որ հայ մարդը, հայաստանցին, մեր իրավունքը, մեր ազգի շահը եւ վաղվա օրը դեռ տակավին գոյություն ունեն եւ մենք դեռ գործ ունենք անելու այս լուսնի տակ եւ մեր հայրենիքում»:скачанные файлы

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շարունակելով Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը՝ ասաց, որ ամեն ինչ կա փոփոխության համար, միայն պետք է քաղաքացու ակտիվ մասնակցություն, ո՛չ թե Facebook-ի հայրենասիրություն, պայքար, ո՛չ թե ինտերնետով հետեւել, ո՛չ թե նստել եւ բողոքել՝ ասելով, թե երբ եք դուրս գալու միասին գնանք փոխելու:

«Պայքարելու համար կորիզը կա, կա նաեւ բոլոր նախադրյալները հաղթանակի համար եւ միայն պետք է ակտիվ մասնակցությունը: Հետո ուշ կլինի եւ անփոխելի, ամեն ինչ կախված է մեզանից: Սերժ Սարգսյանը, բոլոր նրանց ովքեր իշխանության դեմ են հանդես գալիս, համարում է թշնամի, ես թշնամի իշխանությունից որեւիցե մեկին չեմ համարում: Սերժ Սարգսյանը, ով որ երկրի դեմ է հանդես գալիս, համարում է թշնամի, ես որեւիցե մեկին թշնամի չեմ համարում, մենք բոլորս թույլ ենք տվել մինչեւ հիմա, որ իրենք կոռումպացված լինեն, թալանեն, յուրացնեն մեր ազգային հարստությունը: Իրենք մեղավոր չեն մենք ենք մեղավոր: Հանցագործի ձեռքը երբ չես բռնում ինքը ավելի մեծ հանցագործություն  է կատարում, իսկ այդ հանցագործը եղել է բոլորիս աչքի առաջ»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը եւս ելույթ ունեցավ՝ դիմելով բոլոր այն ազատամարտիկներին որոնք, ըստ իրեն, իրենց արածը չեն դրել կշեռքին եւ սեփական ժողովրդին չեն թալանել. «Տղե՛րք, էս ժողովրդի համար եք դուք ազատամարտիկ դարձել, նրանց համար եք դուք հերոսացել, նրանց համար եք վերքեր ու սպիներ ստացել: Ձեր սպիները ձեր ամենաթանկ մեդալներն են, իսկ մեր մեդալը դա ժողովուրդն է»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031