Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ էջն արդեն փակել եմ». Հայկ Հակոբյան

Դեկտեմբեր 05,2015 20:51

Փաստաբանների պալատի խոսնակ Հայկ Հակոբյանը դեռ չի ստացել իր դեմ փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայացրած քաղաքացիական հայցի օրինակը:

Մեր հարցին, թե պատրա՞ստ է ներողություն խնդրել, հերքել մամուլով տարածված հրապարակումների համար, Հայկ Հակոբյանն ասաց. «Այս մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ չեմ ստացել քաղաքացիական հայցի օրինակը, երբ որ ստանամ, կհասկանամ՝ պատրա՞ստ եմ ներողություն խնդրել, թե՝ ոչ կամ ինչ պետք է անեմ, ինչ չանեմ»:

Հիշեցնենք, որ Լուսինե Սահակյանը քաղաքացիական հայց է ներկայացվել Արա Զոհրաբյանի ու պալատի խոսնակ Հայկ Հակոբյանի դեմ կապված Փայլակ Ֆահրադյանի մատնանշած հոդվածների ու այլ հրապարակումների հետ: Իսկ  Փայլակ Ֆահրադյանը հայտարարել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, Փաստաբանների պալատի նախագահն ու նրա մամուլի քարտուղարը պատվիրված հոդվածներ են տարածել:

Հայկ Հակոբյանն ասաց, որ այդ էջը փակել է.«Բավականին շահարկվել է այդ հարցն արդեն էր: Պալատում Վարույթ է հարուցվել, նկատողություն եմ ստացել: Անիմաստ եմ համարում դրա մասին խոսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031