Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանից ներողություն, հերքում եւ սիմվոլիկ 1 դրամ են պահանջում

Դեկտեմբեր 05,2015 20:42

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդում  շարունակվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով արդարացված քաղաքացի Արմեն Ավանեսյանի դիմումի քննությունը:

Քաղաքացին դիմել է պալատ՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել եւ պատժել առաջին ատյանի դատարանում իր շահերը ներկայացրած ԼՂՀ փաստաբան, հանրային պաշտպան Լիաննա Գրիգորյանին:

Ավանեսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ պալատի խորհուրդը դեռ քննում է դիմումը. «Դեռեւս քննվում է, առաջին նիստը հետաձգվեց, որովհետեւ պատասխանող փաստաբանի ներկայացուցիչը խնդրել էր հետաձգել»:

Հիշեցնենք, որ այս գործով զարգացումները փաստաբանների պալատում թեժ խառնաշփոթ էր ստեղծել: Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, իբրեւ Լ.Գրիգորյանի «հաղթանակն» իրենց վերագրողների, ներկայացնող հոդվածներ են պատրաստել Փաստաբանների պալատի նախագահն ու նրա մամուլի քարտուղարը։

Լուսինե Սահակյանը քաղաքացիական հայց է ներկայացվել Արա Զոհրաբյանի ու պալատի խոսնակ Հայկ Հակոբյանի դեմ կապված Փայլակ Ֆահրադյանի մատնանշած հոդվածների ու այլ հրապարակումների հետ:

Դատաքննության սկիզբը դեռ հայտնի չէ: Փաստաբանը պահանջում է հերքել, ներողություն խնդրել եւ բարոյական վնասի հատուցում՝ սիմվոլիկ մեկ դրամ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031