Պլատֆորմում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել
Կասպից ծովում գտնվող ադրբեջանական «Գյունեշլի» նավթային հանքավայրի 10-րդ պլատֆորմում բռնկված հրդեհի, դրանից հետո փրկարարական ռետինե նավակի պատռվելու եւ նավթագործների ծովն ընկնելու հետեւանքով զոհվել է 32 նավթագործ: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը: Ադրբեջանական haqqin.az կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը հայտարարել է մեկ նավթագործի զոհվելու, 30-ի անհետ կորելու մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ