Կյանքի հուշերը` էջ առ էջ դարսած,
Սուրբ հուշագիրքը թևիս տակ առած,
Կյանքով արբեցած քայլում եմ մոլոր,
Հին երևանի գալար մայթերով:
Շուրջը ունայն է, մարդիկ` անտարբեր…
Դաշտը ջնջվել է, էլ չկան հուշեր,
Սարսուռից` վիշտը տիրում է հոգուս…
Չէ՞ որ, առանց հուշ չկա նաև հույս:
Հեռվում մի ծեր կին` խորունկ, ալեզարդ,
Ամեն կնճռի տակ դարսած հազար դարդ,
Հանդարտ թերթում է հուշերի գիրքը,
Ու անվերջ կրկնում, որ հուշ է կյանքը:
Մարդիկ անտարբեր, գունատ ու հոգնած,
Բոլոր կապերը այս կյանքից խզած,
Կյանքի ռիթմին լրիվ ներդաշնակ,
Գալիս, անցնում են առանց նպատակ:
Իսկ ծեր պառավը` լրիվ այլայլված,
Կքած, ճգնում է հասկացնել մարդկանց,
Կյանքին շունչ տվող միակ արժեքը
Խորհուրդներով լի այս հուշագիրքն է:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ