Անգլիայի մայրաքաղաքում մեկնարկած «London Chess Classic» գերմրցաշարում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող իտալացի Ֆաբիանո Կարուանան բաժանել են միավորը, իսկ այսօր Լեւոնը հանդիպելու է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Գերմրցաշարի շրջանակներում մեկնարկել է նաեւ ՖԻԴԵ-ի 7-րդ օփենը, որին մասնակցող 240 շախմատիստների (32-ը՝ գրոսմայստեր) մեջ է Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր Հրանտ Մելքումյանը: Առաջին տուրում Մելքումյանը պարտության է մատնել Դանիել Լամին:
Այստեղ են նաեւ այլ երկրներ ներկայացնող եւս երկու հայ շախմատիստներ՝ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), որն իր պարտիայում ոչ-ոքի է արել եւ Անգլիայի դրոշի ներքո հանդես եկող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մերի Գրիգորյանը (նկարում), որը մեկնարկային տուրում պարտվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ merrypoppies.com-ի